Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Մինչև Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը Հայաստանը կհավասարակշռի իր արտաքին քաղաքականությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը:

 -Պարոն Վլասով, Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ տնտեսական արգելքներ է դրել՝ վերլուծաբանների կարծիքով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պատճառով. ի՞նչ եք կարծում ՌԴ-ն նույն կերպ կվարվի նաև Հայաստանի՞ հետ:

 -Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները առանձնահատուկ են, և դրանք դժվար է նույնացնել Հայաստանի հետ հարաբերությունների հետ:

 Այն առևտրատնտեսական պատերազմը, որ նախորդ շաբաթ սկսվեց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, պարտադիր չէ, որ շարունակական լինի․ այսինքն՝ տեղի ունեցավ ինչ-որ կոնկրետ իրադարձություն, բայց պարտադիր չէ, որ շարունակվի ապագայում: Ես չէի նույնացնի Ռուսաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները: Այսօր մի հրապարակում կարդացի, որ Հայաստանի նախագահը մտադիր է սեպտեմբերին գալ Ռուսաստան: Թեպետ չգիտեմ՝ որքանով է լուրը հավաստի, բայց կարծում եմ՝ հենց Մոսկվայի և Երևանի միջև տնտեսական հարաբերությունները կլինեն քննարկման օրակարգում, այդ համատեքստում՝ նաև ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը, եթե իհարկե այդ այցը կայանա:

 Կարծում եմ՝ միանգամայն իրական է, որ հայկական կողմը տրամադրված է այդպիսի այց իրականացնելու, որպեսզի քննարկվեն տնտեսական հարցերը և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

 -Այդուհանդերձ, Ձեր դիտարկմամբ՝ Ուկրաինայի հետ առևտրատնտեսական պատերազմը կապվա՞ծ է այն հանգամանքի հետ, որ Ուկրաինան նոյեմբերին պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

 – Ոչ: Ինչու ես ասացի՝ պետք չէ նույնացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները. որովհետև Ուկրաինայի հետ կապված՝ երկու կողմում էլ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք աշխարհաքաղաքական նշանակության չունեն և բնականաբար չեն առնչվում Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Բացի դրանից՝ այստեղ խառնված են ռուս և ուկրաինական օլիգարխիկ խմբավորումների շահերը: Բարեբախտաբար, այդ կոնֆլիկտը ոչ թե պետական մակարդակով է, այլ Մոսկվայի և Կիևի բիզնես ոլորտին է առնչվում:

 Ինչպես Դուք էլ կփաստեք, Հայաստանի և Ռուսաստանի միջև նման խնդիր չկա, համենայնդեպս հիմա, տա Աստված, որ հետագայում էլ չլինի: Այսինքն՝ Ուկրաինայի տարբերակում պետական հարաբերությունների մեջ խառնված է բիզնեսը, այդ իսկ պատճառով էլ ես չգիտեմ, թե ինչպես և ինչու են նույնացնում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետ:

 -Շատ է խոսվում նաև, որ եթե ոչ տնտեսական, ապա հոգեբանական ճնշում արդեն իսկ Ռուսաստանը գործադրել է Հայաստանի նկատմամբ՝ վաճառելով այդքան մեծ քանակությամբ զենք Ադրբեջանին: Զենքի վաճառքը, Ձեր կարծիքով, նախազգուշացում չէ՞ր, որ Հայաստանը չնախաստորագրի համաձայնագիրը:

 -Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է արդեն մի քանի տարի: Դա սկսվել է Վիլնյուսի գագաթաժողովից առաջ, պետք չէ այդ ամենը կապել նրա հետ, թե իբր Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրում: Ես չեմ կարծում, որ այդ կերպ Կրեմլը որևէ բան է ուզում ցույց տալ Երևանին: Իսկ ինչ վերաբերում է տնտեսականին, օրինակ՝ գազի գինը մեծ խնդիր է, դա արդեն քննարկվելիք թեմա է, որտեղ պետք է հաշվի առնել Հայաստանի դիրքորոշումը Եվրոպական միության կամ Ռուսաստանի ծրագրի մասով, իսկ մնացած այլ մեթոդները որ դուք ասացիք, չեմ կարծում, թե Կրեմլը օգտագործում է:

 -Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանը ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ փոփոխություններ կկրեն հայ-ռուսական հարաբերությունները:

 -Ոչինչ չի փոխվի ներքուստ, որովհետև Հայաստանը չի խզի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Անվտանգության իմաստով Եվրամիությունը չի ստանձնի այն պարտականությունները, որն իր վրա է վերցրել Մոսկվան: Իսկ Հայաստանը, ըստ իս, կբալասնավորի իր արտաքին քաղաքականությունը, համենայն դեպս՝ մինչև 2018 թվականը՝ Ս․Սարգսյանի նախագահության վերջնաժամկետը: Այսինքն՝ նա իր նախագահության ամբողջ ժամանակահատվածում փորձելու է բալանսավորել քաղաքականությունը: Այստեղ, ահա, Ուկրաինայի հետ համեմատությունը տեղին է: Ինչպես հիմա Յանուկովիչը, Սարգսյանը ևս փորձում է երկու կողմից էլ օգուտ ստանալ, միևնույն ժամանակ վերջնական որոշում չկայացնելով՝ ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Մոսկվայի ուղղությամբ:

 -Եթե չեմ սխալվում, Դուք ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել էիք, որ եթե Հայաստանը նախաստորագրի համաձայնագիրը, Մոսկվան իր հարաբերությունները կլավացնի Բաքվի հետ:

 Մոսկվան կհասկանա, որ Հայաստանը վարում է այնպիսի բազմավեկտոր քաղաքականություն, ինչպիսին Ադրբեջանը, և նախկին կողմնորոշումը՝ միանշանակ ընտրությունը և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումով, որ կար, այժմ միանաշանակ չեն: Կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները կմոտենան, բայց դա չի նշանակում, որ մնացած բոլոր հարցերը, որ կան Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ևս փոփոխություն կկրեն:

 Հիմնարար շրջադարձ չի լինի, բայց աստիճանական փոփոխություն կլինի: Հայաստանի փորձագետները շտապում են խոսել քաղաքական շրջադարձի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում