Այսօր առավոտյան Սիրիայի զորքերը հրետանային հարվածի են ենթարկել Դամասկոսի արվարձանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համազարկային կրակի հրթիռային սարքերից և ծանր ականանետներից արկեր են արձակվել Դամասկոսի արևելյան և հյուսիսային՝ Ջոբար, Զամալքա, Քաբուն թաղամասերի ուղղությամբ
Հիշեցնենք, սիրիական ընդդիմության փոխանցմամբ՝ նախօրեին Դամասկոսի արվարձանները ենթարկվել են քիմիական հարձակման:









































