Սիրիայի իշխանությունները չեն համաձայնվել Մոսկվայում պատրաստված Սահմանադրության նախագծի մի շարք կետերին և իրենց ուղղումներն ուղարկել են ռուսական կողմին: Այդ մասին հայտնում է Al Hayat պարբերականը:
Մասնավորապես, ինչպես նշում է պարբերականը, Սիրիայի կառավարությունը դեմ է հանդես եկել օրենսդրական ֆունկցիաները նախագահից խորհրդարանին հանձնելուն: Բացի այդ, սիրիական իշխանությունները աննպատակահարմար են համարում իշխանության նոր օրգանի` Սիրիայի շրջանային ասամբլեայի ստեղծումը:










































