ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի սահմանափակման վերաբերյալ հրամանագիր կստորագրի՝ տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով վարչակազմի աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ Թրամփը կսահմանափակի փախստականների մուտքը և կհրահանգի «ընտրության ծայրահեղ մեթոդներ» կիրառել ապաստան ստանալու համար դիմող անձանց հանդեպ:
Հիշեցնենք, որ 2016թ. ԱՄՆ-ը մեծ հաշվով ընդունել է 85 հազար փախստականների, իսկ դրան նախորդող երեք տարիների ընթացքում անընդմեջ ընդունել է տարեկան 70 հազար փախստականի:










































