Կառավարությունն այսօր մինչ աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չի պատասխանել «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից հունվարի 11-ին կառավարություն ներկայացված՝ Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված դիմումին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Վանաձորի ավագանու անդամ և քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը։
Նշենք, սակայն, որ դեռ երեկ ավարտվել էր դիմումին պատասխանելու 15-օրյա ժամկետը։
Ինչ վերաբերում է երեք կուսակցությունների հետագա քայլերին, ապա Քրիստ Մարուքյանն ասաց, որ դրա մասին իրենք առանձին կտեղեկացնեն։
Հիշեցնենք՝ կառավարությանն ուղղված փաստաթղթով Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունները ընդգծում են, որ 3 ամիս շարունակ ավագանու նիստեր չհրավիրելու հետևանքով խախտվում են Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը:










































