«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կնվազեցվի 37մլն 952 հազ. դրամով և կհամապատասխանեցվի 2012 թվականի ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 42մլն 48 հազ. դրամ: Այս որոշումը կառավարությունը կընդունի օգոստոսի 22-ի նիստին:
Պատճառն այն է, որ 2012թ. ֆինանսական տարվա արդյունքներով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի զուտ ակտիվների արժեքը (որը կազմել է՝ 42մլն 47.6 հազ. դրամ) փոքր է եղել ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունից (80 մլն դրամ):
Կառավարությունը 2009թ–ին 100% պետական մասնակցությամբ ստեղծել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ միաձուլման ձևով: Ընդհանուր կուտակված վնասը կազմում է 37 մլն 952.4 հազ. դրամ: Ընկերությունը 2010, 2011 և 2012 թվականների ընթացքում իրականացրել է տնտեսական գործունեություն և աշխատել շահույթով:






































