Ֆրանսիայի նախագահի թեկնածու, հանրապետության նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ դուրս կգա ընտրություններից, եթե անձամբ դառնա մասնակից այն հետաքննության, որը բացվել է իր կնոջ դեմ։ Այս մասին հայտնում է TF1 հեռուստաալիքը։
Նա նշել է, որ այդ դեպքում խոսքն իր պատվի մասին է, և որ դա կլինի իր թեկնածությանը խոչընդոտող միակ բանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի դատախազությունը նախաքննություն էր սկսել Պենելոպա Ֆիյոնի դեմ։ Հունվարի 25-ին Сanard enchainé շաբաթաթերթը հրապարակել էր հոդված, որում հաստատում էր, որ մի քանի տարի Պենելոպան համարվել է ամուսնու օգնականը, երբ նա Ազգային ժողովի պատգամավոր էր, ինչ համար ստացել է 500 հազար եվրոյի պարգևավճար։
Ֆիյոնը հերքում է բոլոր մեղադրանքները և նշում, որ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն։ Համաձայն Ֆրանսիայի օրենքների՝ մտերիմին աշխատանքի վերցնելն օրենքով չի արգելվում այն դեպքում, եթե այդ գործունեությունը չի հանդիսանում ֆիկտիվ։







































