Ավստրիայի բնակչությունը ոստիկանությանը պետք է օգնի կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման մեջ ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Վիեննայում, հայտնում է TASS-ը:
«Ոստիկանությունը միայնակ չի կարող կանխարգելել ահաբեկչությունը, նրան անհրաժեշտ է բնակչության օգնությունը: Մեզ անհրաժեշտ է ուշադիր, աչքերը չփակող հանրություն: Այն պետք է կանխատեսի, եթե արմատական ուժերը փորձեն իրենց կողմ գրավեն պոտենցիալ հանցագործների»,- ասել է նախարարը:










































