Զինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:
Աշխատանքային խմբի աոաջին նիստն արդեն կայացվել է, և խմբում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, բայց արդեն արձագանքներ կան, որ զինդատախազությունը փորձել է ընդամենը թելադրել իր պայմանները:
Աշխատանքային խմբում ընդգրկված «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ ժաննա Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում չի բացառել, որ եթե այդպես շարունակվի, իրենք դուրս գան այդ խմբից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:










































