Nokia-ն շարունակում է մեծացնել իր սմարթֆոնների էկրանների չափերը: Հուլիսին ներկայացված 4.7 դյույմ անկյունագծով Nokia 625-ին կհաջորդի Bandit կոդավորված անվանումով, 6 դյույմ անկյունագծով էկրան ունեցող սմարթֆոնը:
Անանուն աղբյուրները The Verge-ին հայտնել են, որ ներկայումս թեստավորում անցնող սարքը Windows Phone սմարթֆոններից առաջինն է, որը կստանա Android-ով ֆլագմաններին բնորոշ Full HD թողունակությամբ էկրան:
Սմարթֆոնը նաև կունենա էկրանի «շրջադարձի» արգելափակման և արգելափակումից հանելու գործառույթները, «ավտոմեքենայում» ռեժիմը և այլն:
Նշվում է, որ սմարթֆոնը նաև կունենա քառամիջուկ Qualcomn Snapdragon պրոցեսոր, իսկ տեսախցիկը կունենա առնվազն 20 մեգապիքսել հզորություն:





































