Թինա Կանդելակին չի դադարում երկրպագուներին ցուցադրել իր տքնաջան աշխատանքը մարզասրահում՝ սեփական մարմնի վրա: Ինչպես երևում է, աստղը որոշել է, որ ժամանակն է արդեն զբաղվել նաև դեմքի ուղղումներով:
Այսպես, Թինա Կանդելակին ընդունել է, որ կցանկանար գեղեցկության ներարկումներ անել, որպեսզի ավելի երիտասարդ տեսք ունենա: Նա սոցիալական ցանցում տեղադրել է իր կոսմետոլոգի լուսանկարը և պատմել, թե ինչերի է պատրաստ գնալ հանուն գեղեցկության:
«Լավ… ահա ձեզ իմ երիտասարդության իրական պահապանը: Ես նրան ասում եմ՝ եկեք արդեն բոտեքս անենք, իսկ նա ասում է, որ ես այսպես էլ եմ հիասքանչ: Հավատո՞ւմ եք»,- գրել է հաղորդավարուհին:










































