Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Գաբոյանը չգիտի Պզոի անունը, բայց շատ լավ գիտի յուրացրած փողերի քանակը

Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանն այսօր անդրադարձավ այն տեղեկություններին, թե իր՝ պաշտոնից ազատվելու պատճառը ԱՄՆ-ում գործունեություն ծավալած՝ հայտնի «օրենքով գող» Պզոյի գլխավորած հանցավոր խմբի հետ կապն է:

«Հազար անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. ես ընդհանրապես նոտար չեմ, ես նոտարական գործունեություն չեմ իրականացնում, ես 32 տարի աշխատել եմ նոտարներին ստուգող: Ես երբեք կնիք չեմ ունեցել, գործարքներ չեմ արել, նույնիսկ քաղաքացու ստորագրության իսկությունը հաստատելու իրավունք չունեմ: Հետևաբար, որևէ քաղաքացի՝ կուզի դատված լինի, կուզի ՀՀ քաղաքացի կամ ԱՄՆ քաղաքացի լինի, չի կարող ինձ մոտենալ և խնդրել, որ գործարք կատարեմ իր համար: Նա կարող է ընդամենը ասել, որ նոտարը ճիշտ կամ սխալ է կատարել գործարքը»,- վրդոված պարզաբանեց Գաբոյանը և հավելեց. «Ինչ վերաբերում է էդ Պզե է, Պզո է՝ ես չգիտեմ: Կարդացել եմ այդ մասին լրատվամիջոցներում և այնտեղ շատ հստակ նշված էր, թե ովքեր էին կապված էդ Պզեի հետ, իմ մասին որևէ խոսք նշված չի եղել»:

Հիշեցնենք, որ Պզոյի գործի վերաբերյալ հրապարակումներում շեշտվում էր, որ ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոյի ներկայացուցիչները պետք ուսումնասիրություններ կատարեն Հայաստանի նոտարական գրասենյակներում։ Մասնավորապես՝ ԱՄՆ իրավապահներին հետաքրքրում էր հանցավոր խմբի անդամների՝ Հայաստանում ձեռք բերված թանկարժեք բնակարանների, գրասենյակների, առանձնատների նոտարական ձևակերպումների օրինականությունը։
«Նոտարական գրասենյակներում դաշնային բյուրոյի ներկայացուցիչները ի՞նչ պետք է ստուգեն: պետք է ստուգեն՝ արդյոք Պզե կամ Պզո կոչեցյալը եղե՞լ է նոտարական գրասենյակում, գույք առե՞լ է, ի՞նչ գումար է վճարել: Նրանք ուզում էին պարզել, թե այն 163 մլն դոլարը, որ նա յուրացրել է, որտեղ է ներդրել»,- հայտարարեց Գաբոյանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ պատկան մարմինները նոտարական մարմիններ ընդհանրապես չեն մտել, և հայտնի չէ՝ Պզոն Հայաստանում ընդհանրապես գույք գնե՞լ է, թե՞ ոչ:
Նոտարիատի նախկին պետը նաև նկատեց, որ դաշնային բյուրոյի ներկայացուցիչները նոտարական գրասենյակներ գնալու կարիք ընդհանրապես չունեն. «Պզոյի» նման հարուստ մարդիկ, եթե 50 մլն դրամն անցնող գույք գնեին, ապա «Ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն, նոտարը, ինչպես նաև պետռեգիստրը և կադաստրը այդ մասին պարտավոր է հայտնել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին: Հետևաբար, ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի ներկայացուցիչները «ըսկի լայաղ էլ չէին անի» գալ նոտարական գրասենյակներում նման հարցերը ստուգել, քանի որ էդ բաները ստուգվում են ԿԲ-ի նշված բաժնում: Էլ ի՞նչ կապ ունեն այստեղ Գաբոյանը կամ նոտարները: Նոտարն ընդամենը գործարքն է հաստատում, և եթե Պզոն բերում է համապատասխան փաստաթուղթ, գործարք է անում, նոտա՞րը պիտի իմանա՝ նրա ճակատին Պզո՞ է գրված, թե՞ մեկ այլ բան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում