Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխայի ծնվելուց հետո արդեն երկու ամիս է, ինչ չի հայտնվում հանրության առաջ: Բայց օգոստոսի 17-ին նա ստիպված է եղել հանրության մեջ դուրս գալ: Ճիշտ է, պատճառը շատ տխուր էր: Քիմը եկել էր Քանյե Ուեսթի պապի՝ Պորտվուդ Էլ Ուիլյամսի հուղարկավորությանը, որը մահացել է 98 տարեկանում:
Հեռուստաաստղը հուղարկավորությանը եկել էր երկուամսական դստեր՝ Նորթ Վեսթի հետ:
Քարդաշյանը կանխատեսել էր, որ կդառնա պապարացիների թիրախ, այդ պատճառով փակել էր երեխային մոխրագույն սրբիչով: Դրա տակից հնարավոր էր տեսնել փոքրիկի ոտքերը:











































