«Մալագա»-ի գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Կարլո Անչելոտիին, ով չի վստահում Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին՝ վերջինիս չընդգրկելով «Արքայական ակումբ»-ի մեկնարկային կազմում:
«Կհասկանամ, եթե Կասիլյասը ցանկանա հեռանալ «Ռեալ»-ից: Անցյալում Ռաուլին ևս դժվար էր պատկերացնել այլ թիմում, նույնի իրավիճակը ստեղծվել է Իկերի շուրջ: Մեկ տարի անց կկայանա աշխարհի առաջնությունը, և Կասիլյասը չի կարող այդ տարին անցկացնել պահեստայինների նստարանին:
Իկերի նման ֆուտբոլիստը չի կարող գտնվել պահեստային թիմում: Նա պետք է խաղա»,- Շուստերին մեջբերում է
Cuatro-ն:






































