Հանդիպումից հետո պարտված թիմի երկրպագուները նախընտրում են վնասակար սնունդ, և հակառակը: Նման եզրակացության են եկել ֆրանսիացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Psychological Science ամսագրում:
Ֆուտբոլային հանդիպումներից մեկից հետո իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ պարտված թիմի երկրպագուները նախընտրում են յուղի և շաքարավազի մեծ պարունակությամբ սնունդ, այն դեպքում, երբ մյուս թիմի երկրպագուները ավելի առողջ սնունդ են ընտրում:
Գիտնականները համարում են, որ նման միտումը ցուցադրում է, որ մարդիկ ցանկանում են փոխհատուցել պարտության դառնությունը համեղ, բայց վնասակար սննդով:











































