Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի պատրաստվում հայտնել հանրությանը ակումբի` տրանսֆերային շուկայում կատարվող աշխատանքների մասին:
«Ես չեմ պատրաստվում հրապարակել մեր գործողությունները տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ոչ ոք չգիտի, ինչ աշխատանքներ ենք մենք կատարում, տրանսֆերային ինչ առաջարկներ ենք արել: Սակայն բոլորն անհիմն եզրակացություններ են անում:
Որևէ մեկի առջև հաշվետու չեմ: Պարտավոր չեմ հայտնել, թե ինչով եմ զբաղված»,- Sky Sport-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































