Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող լրագրող Համադ Մազրունին պարգևատրում է առաջարկել՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման երեք առաջնորդներին բռնելու դիմաց, հաղորդում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ պարգևատրման չափը կազմում է շուրջ 143 հազար դոլար: Լրագրողը խոստացել է վերոնշյալ գումարը տրամադրել Մուհամմեդ Բելտագիին, Ասամ Արյանին և Սաֆաթ Հիջազիին բռնելու դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հիջազին ձերբակալվել է, սակայն հայտնի չէ՝ արդյոք եգիպտական իրավապահ մարմինների աշխատակիցները կստանա՞ն պարգևատրում:








































