Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհություն է հայտնել, որ Գերմանիայի և Պարագվայի հավաքականների ընկերական հանդիպումից հետո կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը քննադատության է ենթարկվել:
Հյումելսին, մասնավորապես, քննադատել է ԳՖԻ-ի նախկին կիսապաշտպան Գյունտեր Նետցերը, ով նշել է, թե ֆուտբոլիստը կոպիտ սխալներ է թույլ տվել:
«Եթե ամբողջ Գերմանիան խոսում է մեկ ֆուտբոլիստի մասին, իսկ Նետցերը իրեն պարտավորված է զգում քննարկել անհատ պաշտպանի և ասել, թե նա կոպիտ սխալներ է թույլ տալիս, ապա ես դադարում եմ հասկանալ աշխարհը»,- ասել է Կլոպը:







































