Մենք արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 11-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Իսրայելի և Եգիպտոսի նոր իշխանությունների միջև հարաբերությունները սրվել են: Եգիպտոսն ամեն կերպ փորձում է աջակցություն ցուցաբերել պաղեստինյան կողմին, ինչն իսրայելցիների կողմից դիտվում է որպես դեմարշ՝ ուղղված հրեական պետությանը:
Ինչպես հաղորդում է իսրայելական Maariv թերթը, երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զանգել է Եգիպտոսի ժամանակավոր իշխանության ղեկավար ֆելդմարշալ Տանտաուիին: Չնայած խոսակցության բովանդակության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, հեռախոսազանգի փաստը միայն վկայում է, որ իսրայելական կողմը փորձում է կարգավորել երկկողմ հարաբերությունները:







































