Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Բարեփոխումը պետք է սկսի օլիգարխիան

Իշխանության վերջին շրջանի գործունեությունը կարծես թե միտված է հանրությանը ցույց տալ, համոզել, որ իշխանությունն ինքը շատ մեծ պատրաստակամություն ունի երկրում համակարգային լուրջ փոփոխություններ կատարել և խեղդել կլանաօլիգարխիկ համակարգը, բայց ահա օլիգարխիան դրան դիմադրում է և խոչընդոտում բարեփոխումներին: Եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպենք, ապա փորձում են հասարակությանը համոզել մոտավորապես հետևյալը. Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, իշխանության մեջ եղած երիտասարդ այլ ինտելեկտուալներ փորձում են բարեփոխել իրավիճակը արմատապես, բայց չեն կարողանում, որովհետև օլիգարխիան լրջորեն դիմադրում է: Այս պնդման մեջ կա թե՛ ճշմարտություն, թե՛ չափազանցություն: Չափազանցությունը, թերևս, կապված է Սերժ Սարգսյանի և նրա ինտելեկտուալ շրջապատի ռեֆորմիստական անկեղծության հետ:

Մի քիչ դժվար է հավատալ, որ երկրի նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ ունեն բարեփոխվելու ցանկություն, դրա համար ունեն արևմտյան տերությունների և կառույցների աջակցությունը, բայց հինգ տարի է չեն կարողանում համակարգային փոփոխությունների հարցում մի նշանակալից ձեռքբերում արձանագրել: Ըստ երևույթին, իրականում նրանց ռեֆորմիստական ցանկությունն այսպիսին է. լավ կլինի իհարկե, որ փոփոխություններ անենք,- թե՛ Արևմուտքը մեզ կգովի, թե՛ հասարակությունը մեզ չի քննադատի,- բայց եթե այդ ռեֆորմները մեզ համար փոքր-ինչ դժվարություն և գլխացավ, փոքր-ինչ ռիսկ են առաջ բերելու, ապա պետք է ինչ-որ պատճառաբանություններ գտնել և խուսափել դրանց ուղղությամբ իրական քայլերից:

Մինչդեռ որևէ ռեֆորմատոր չի կարող առանց ռիսկի դիմելու ռեֆորմ իրականացնել ամբողջատիրական համակարգում: Հետևաբար` կա՛մ դիմում ես ռիսկի, կա՛մ էլ պարզապես օլիգարխներին դարձնում ես ինքնարդարացման միջոց: Բայց այստեղ է հենց ճշմարտության հատիկը: Բանն այն է, որ օլիգարխներն իսկապես դիմադրում են ռեֆորմներին, ու հասկանալի է, թե ինչու են դիմադրում: Նրանք վախենում են կորցնել իրենց սեփականությունը, իրենց ունեցվածքը, նաև պատասխանատվության ենթարկվել այն ճանապարհի համար, որով հարստացել են:

Իսկ նրանցից շատերը հարստացել են և շարունակում են հարստանալ ընդհուպ քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհով: Ուրեմն ի՞նչ անել, որ հաղթահարվի այդ դիմադրությունը: Չէ՞ որ այդ դիմադրությունը բավական լուրջ է, օլիգարխիան բավական լուրջ ուժ է, և այն կարող է նաև շահարկվել այլ ուժերի ու խմբերի կողմից: Այստեղ, թերևս, քննարկման տեղ ունի, այսպես ասած, տնտեսական համաներման գաղափարը: Իհարկե, օլիգարխիան պետության և հասարակության դեմ շատ մեղքեր ունի, որոնք ծածկելուն ի զորու չեն նույնիսկ այն բարեգործությունները, որ մեկ-մեկ անում է օլիգարխիան:

Բայց ներկայումս պետության դեմ ծառացած խնդիրն ավելի լուրջ է` պետք է հաղթահարել այս փակ շրջանն ու դուրս գալ իրական զարգացման ուղի: Հետևաբար, պետք է թողնել այդ պատասխանատվության հարցը և քննարկել համաներման պայմանները: Օլիգարխիային ներվում են նրանց հարստացման զարտուղի ճանապարհները, առավել ևս, որ նրանցից շատերը պարզապես հարմարվել են իրենց թելադրած խաղի կանոններին` չունենալով այլ տարբերակ, բայց այդ ներման փոխարեն օլիգարխիան համաձայնում է ոչ թե դիմադրել, այլ չխանգարել ռեֆորմներին` հայտնվելով օրինական դաշտում: Նրանք բավական հզորացել են և հայտնվելով օրինական դաշտում` իրենց նախնական կուտակած կապիտալի շնորհիվ ունենում են, ըստ էության, մեկնարկային մեծ առավելություն:

Պարզապես այդ առավելությունն այլևս չեն կարող ապօրինի մեթոդներով փաթաթել հասարակության վզին: Թերևս ժամանակն է, որ այդ ամենի մասին քննարկումներ ծավալվեն, որոնք կարող են բերել կոնսենսուսային որոշումների: Ի վերջո օլիգարխներն իրենք պետք է առաջինը շահագրգռված լինեն այդ հարցում, իրենք պետք է հասարակությանը համանման առաջարկներով հանդես գան` իրենց հանդեպ հանրային դժգոհությունը չեզոքացնելու և այդ դժգոհությունն այլևս դամոկլյան սրի նման իրենց գլխին կախված չտեսնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում