Սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության ելույթում օգտագործել է նախադասություններ՝ նման նրանց, որոնք առկա են եղել «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդ» ֆիլմում Բեյն չարագործի ելույթում։ Այս մասին հայտնում է Mediaite-ը։
Իր ելույթում 45-րդ նախագահը նշել է, որ ընտրություններն ու երդմնակալությունը նշանակում են, որ իշխանությունը
Վաշինգտոնից փոխանցվում է հետ՝ ամերիկացի ժողովրդին։
«Մենք կվերցնենք իշխանությունը Վաշինգտոնից ու կտանք այն Ձեզ՝ ժողովրդին»,-ասել է Թրամփը։
Ֆիլմի սյուժեով՝ այն բանից հետո, երբ Բեյնը սկսում է վերահսկել Գոթեմ քաղաքը, այն ընկղմվում է անարխիայի մեջ։ Օգտատերերը կարծում են, որ ելույթները շատ նման են և վախենում են միանման հետևանքներից։
The awkward moment when the new President of the United States plagiarises Bane #Inauguration pic.twitter.com/zfiadNDXfS
— Joel Gleicher (@JoelG_88) January 20, 2017










































