Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Դախաուի նացիստական նախկին համակենտրոնացման ճամբարային համալիրի տարածք: Այս մասին հաղորդում է Agence Franse-Press-ը:
Մերկելը ԳԴՀ պատմության մեջ առաջին կանցլերն է, որ այցելել է Դախաուում գտնվող այս ճամբարը: Ելույթ ունենալով այնտեղ հավաքվածների առջև՝ նա հայտարարել է, որ բանտարկյալների ճակատագրի մասին հիշողություններից «ինքը լցվում է տխրության և ամոթի» զգացումներով:
Գերմանիայի կանցլերն այցելել է այդ ճամբար դրա նախկին կալանավորներից մեկի՝ 93-ամյա Մաքս Մանհայմերի հրավերով: Մերկելի ընդդիմադիրներն էլ, իրենց հերթին, նրան քննադատել են ճամբար այցելելու համար:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Մերկելի՝ Դախաու այցը նրանք «անտակտ» են համարել:








































