Wednesday, 24 06 2026
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը

Շատ մարդիկ ցուցակում չեն լինելու. Ինչ է սպասվում ՀՀԿ խորհրդի նիստում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստն է: Ի՞նչ անակնկալներ կարող են լինել:

– Ես չեմ կարծում, որ որևէ արտառոց բան կարող է լինել: Օրակարգը դեռ պատրաստ չէ: Համենայնդեպս, համագումարից հետո սա խորհրդի առաջին նիստն է, մենք խորհրդի կազմը կձևավորենք, նաև կուսակցության նախագահի տեղակալների հարցը կքննարկենք և ընթացիկ հարցեր, նախապատրաստական աշխատանքներ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

– Ավագների խորհրդի հետ կապված ի՞նչ նորություն կա: Լինելո՞ւ է, ի վերջո, թե՞ ոչ:

– Բնականաբար, եթե մենք դա ֆիքսել ենք, ուրեմն կլինի նաև ավագների խորհուրդ, որին կանդրադառնանք ընտրություններից հետո:

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ավագների խորհուրդ ստեղծելու, նեղացա՞ծ էին «տարիքով» հանրապետականները:

– Բազմիցս հարցը քննարկվել է, քանի դեռ ՀՀԿ-ն երիտասարդ կուսակցություն էր, այն ժամանակ նպատակահարմար չէր նման խորհուրդ ունենալու, այն ժամանակ և՛ կանանց խորհուրդ կար, և՛ երիտասարդների խորհուրդ: ՀՀԿ-ն արդեն շուրջ 25 տարեկան քաղաքական ուժ է, այնտեղ բավականին ավանդ ունեցող մարդիկ կան, և ավագների խորհրդի ստեղծման անհրաժեշտություն կա, բայց այդ քննարկումը վերջին 10 տարիներին անընդհատ եղել է:

– Ձեր խորհրդի նիստում ո՞ր հարցերն են լինելու առաջնային:

– Օրակարգը կկազմենք, դուք կծանոթանաք, դեռ օրակարգը պատրաստ չէ:

– Այնուամենայնիվ, ընտրությունների մասո՞վ կլինեն հիմնական դրույթները:

– Կազմակերպչական աշխատանքների:

– Նաև, թե ով կլինի շտաբի պե՞տ:

– Չեմ կարծում, թե խորհրդի նիստում անհրաժեշտություն է այդ մասին խոսելը:

– Պարոն Բաղդասարյան,  Հովիկ Աբրահամյանը Հանրապետականից նեղացա՞ծ է, օրինակ՝ ԳՄ նիստում նա դարձյալ ներկա չէր: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Հովիկ Աբրահամյանը հանրապետությունում չէր, տեղյակ էին խորհուրդը, նախագահը և մենք բոլորս՝ գործադիրի անդամները, որևէ նեղացվածություն չկա Հովիկ Աբրահամյանի մոտ և ընդհանրապես՝ ՀՀԿ-ում: Եթե որևէ մեկը նիստին չի մասնակցում, նեղացածությանն են վերագրում: Չկա նման նեղացածություն:

Խորհրդի նիստում կքննարկվեն նաև խորհրդի կազմից ոմանց դուրս դնելո՞ւ հարցեր:

– Դեռ խորհրդի կազմը պետք է հաստատենք, դա նշանակում է նաև՝ պարզ կերևա, թե խորհրդի կազմում ովքեր են: Հիմնականում խորհրդի կազմից դուրս կմնան այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով հանրապետությունում չեն: Այսինքն՝ նման արտառոց բաներ, որ դուք կարող եք սպասել, չկան, ուղղակի մեր կազմը համարյա պահպանված է, կլինեն նաև զարգացումներ, կլինեն նաև մարդիկ, ովքեր այլևս քաղաքական դաշտում չեն և հանրապետությունում չեն՝ աշխատանքի բերումով կամ ուրիշ նպատակներով:

– Այդ թվում նաև Սուրեն Խաչատրյանին խորհրդի կազմից դուրս դնելու հա՞րցը կարող է քննարկվել:

– Չեմ կարծում, Սուրեն Խաչատրյանը մեր խորհրդի անդամ է և, կարծում եմ, կմնա:

– Վերջերս նրա նկատմամբ առավել քան կոշտ է վերաբերվում ՀՀԿ-ն:

– Չէի ասի՝ կոշտ է վերաբերվում, դա բնականոն գործընթաց է, Սյունիքի մարզպետը ՀՀԿ անդամ է, եթե դուք ուշադրություն եք դարձնում, մեզ մոտ ընդհանուր առմամբ տրադիցիա կա, որ եթե մարզպետը ՀՀԿ-ական է, ապա նա է լինում նաև տարածքային կառույցի ղեկավար:

– Պարոն Բաղդասարյան, հնարավո՞ր է, օրինակ, որպես շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի անունը քննարկվի՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը:

– Դեռ չենք քննարկել, բավականին փորձառու է Հովիկ Աբրահամյանը, բայց նման հարցեր դեռ չենք քննարկել:

– Հնարավո՞ր է լինել իշխանության մեջ և լինել ընդդիմադիր: Իշխան Զաքարյանը, ով Վերահսկիչ պալատի նախագահն է, ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանի նախընտրական շտաբը: Իշխանությունն այստեղ խնդիր չի՞ տեսնում:

– Դե, բնականաբար, կլինի այնքան պարկեշտություն, որ որոշում կկայացնի երկու դիմումները միաժամանակ ներկայացնելու, եթե նման որոշում կայացնի ձեր նշած անձնավորությունը: Ինքը չի կարող միաժամանակ լինել և՛ իշխանության մեջ, և՛ ընդդիմության: Բայց դեռ պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը ինչ հայտով է ներկայանում: Ես չեմ լսել, որ նա հայտարարի, թե ընդդիմություն է, դուք լսե՞լ եք:

– Համենայնդեպս, նրա ելույթից Դուք տպավորություն չստացա՞ք, որ դժգոհ է երկրի այս վիճակից և գալիս է այդ փոփոխություններն իրականացնելու ակնկալիքով: Արտագաղթ, տնտեսության անկում և այլն…

– Մեր ծրագրերը եթե ուսումնասիրեք, մենք էլ ենք գնում փոփոխություններ իրականացնելու և ավելի ճիշտ անիվների վրա դնելու, եթե ունեցել ենք բացթողումներ կամ տեմպերի դանդաղեցում: Մենք նույնպես այդ ծրագրերն ենք իրականացնում, այդ մասին է խոսում ծրագիրը, որ ներկայացրել ենք համագումարում, և կառավարության ծրագիրը:

– Պարոն Բաղդասարյան, արդյոք երեկ ՀՀԿ-ում քննարկվե՞ց Կարեն Կարապետյանի՝ ցուցակում ընդգրկվելու հարցը:

– Ոչ, ընդհանրապես այդ հարցը չի քննարկվել:

– Դա օրակարգային խնդիր չի՞ լինի, եթե հանկարծ որոշվի, որ Կարեն Կարապետյանը չի մասնակցելու:

– Այդ ամեն ինչը թողնում ենք օրենքին: Օրենքը թույլ չի տա՝ չի մասնակցի, բնականաբար, կունենա իր ակտիվ մասնակցությունը՝ առանց ցուցակում լինելու, որպես ՀՀԿ-ական անդամներից մեկը:

– Բայց չէ՞ որ նրա գալով 7000 հոգի մեկ օրում դարձավ ՀՀԿ-ական, մտավախություն չունե՞ք, որ…

– Ոչ, չունենք:

– Բայց կարող են և նրանք ձայն չտալ ՀՀԿ-ին, եթե Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չլինի:

– Շատ մարդիկ չեն լինելու այդ ցուցակում, բայց նրանք իրենց ամբողջ ներուժը պետք է ներդնեն: Կուսակցության ընտրական ցուցակում լինելը կյանքի նպատակ չէ: Ի՞նչ է նշանակում՝ 300 կամ 250 հոգանոց կուսակցության ցուցակ ենք ունենալու, բայց մնացածը չե՞ն աշխատելու: Տրամաբանական չէ:

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ էին այդքան մեղմ հատկապես այն երեք հանրապետական գործիչների գնահատականները, ովքեր ամենակոշտն էին վիրավորել Գագիկ Ծառուկյանին:

– Քաղաքականության մեջ չպետք է լինել հիշաչար, և հետո՝ ներկայանալը, թե ինչ ձևով է ներկայանում. եթե դուք ուշադիր նայեք ձեր նշած քաղաքական գործչի ներկայիս ելույթը և նախկին ելույթը, դրանք էապես տարբերվում են, և երևույթին են տրվել գնահատականները, ոչ թե անձին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում