Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը քվեարկել է ինքնալուծարման և պատգամավորական լիազորություններն արտահերթ դադարեցնելու օգտին: Այս մասին հաղորդում է Parlamentni Listy-ը:
200 պատգամավորներից 140-ը կողմ են քվեարկել, 7-ը՝ դեմ: Ինքնալուծարման համար խորհրդարանին 120 ձայն է անհրաժեշտ եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի խորհրդարանը կառավարությանն անվստահություն է հայտնել:









































