Բժիշկները հեռացրել են 10 սմ երկարությամբ պատառաքաղը տղամարդու առնանդամից այն բանից հետո, երբ նա որոշել է ինքն իրեն հաճույք պարգևել՝ մտցնելով պատառաքաղը միզարձակման ուղիներ:
70-ամյա տղամարդը դիմել է Կանբերի հիվանդանոց գանգատվելով սեռական օրգաններից հոսող արյունից: Նա բժիշկներին պատմել է, թե ինչ է արել և ինչու:
Պատառաքաղն ինքնուրույն հանելու փորձը ձախողվել է: Տղամարդուն 12 ժամ է պահանջվել համարձակություն հավաքելու և բուժօգնության դիմելու համար:
Պատառաքաղն այնքան խորն է մտել տղամարդու մարմնի մեջ, որ բժիշկները չեն կարողացել այն հայտնաբերել, քանի դեռ ռենտգեն չեն արել: Պատառաքաղը հանել են աքցանի միջոցով: Այդ գործընթացը բարեհաջող է անցել, և տղամարդուն առանց հոսպիտալացման տուն են ուղարկել:









































