Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Բացվել են Վարդաձորի և Լիճքի նորակառույց ամբուլատորիաները

Այսուհետև Գեղարքունիքի մարզի Վարդաձոր և Լիճք հայմայնքների բնակիչները ևս առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան ժամանակակից հարմարություններով և անհրաժեշտ գործիքներով ու պարագաներով հագեցած ամբուլատորիաներում։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ այսօր մասնակցել են նորակառույց այդ ամբուլատորիաների բացմանը։ Դրանք նախկինում չունեին կենցաղային ու բուժական անհրաժեշտ հարմարություններ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում ընդգրկված բոլոր 13 ամբուլատորիաները, այդ թվում`Վարդաձորում և Լիճքում, կառուցվել են ընդամենը ութ ամսվա ընթացքում։ Վարդաձորի համայնքում ներդրվել է շուրջ 55.1 մլն դրամ, որից 52.6 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 67.8 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն` բժշկական սարքավորումներ ու պարագաներ, կահույք: Լիճք համայնքում ներդրվել է շուրջ 50.6 մլն դրամ, որից շուրջ 48.1 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.2 մլն դրամ)։ Ամբուլատորիաների բժիշկներն ու բուժքույրերը ծրագրի շրջանակներում մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Փոխվարչապետը, առողջապահության նախարարը, մարզպետն ու շահառուները ծանոթացել են նորակառույց ամբուլատորիաների պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Նախարարը տեղեկացրել է, որ եկող տարի ամբուլատորիաներին լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Շնորհավորելով մարզի բնակիչներին` Դերենիկ Դումանյանը նշել է, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել։

Առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման», «Առողջապահության համակարգի արդիականացում», ինչպես նաև այս ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ միայն Գեղարքունիքի մարզում կառուցվել է 12 և հիմնանորոգվել 8 ամբուլատորիա։ Ժամանակակից պահանջներին համապատասխան նոր ամբուլատորիաներ են կառուցվել մարզի Ձորագյուղ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Ծովինար, Նորատուս, Երանոս, Գեղհովիտ, Զոլաքար, Լուսակունք, Ծովասար, Աստղաձոր, Վարդաձոր և Լիճք համայնքներում։ Իսկ Դդմաշեն, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Արծվանիստ, Լճաշեն, Ծովագյուղ, Սարուխան, Վաղաշեն համայնքների ամբուլատորիաները հիմնանորոգվել են։

Ընդհանուր առմամբ 2000-2013թթ. Գեղարքունիքի մարզում կառուցվել և հիմնանորոգվել է համայնքային 21 բուժհաստատություն։ Մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով, կահույքով: Ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով մասնագիտացել է 92 բժիշկ և 130 բուժքույր: Ամբուլատորիաներից շատերն ապահովվել են բուժօգնության մեքենաներով։ Բուժօգնության մեքենա և ախտորոշիչ սարքավորումների հավաքածու է հատկացվել Գավառի պոլիկլինիկային: Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի, Վարդենիսի հիգիենիկ հակահամաճարակային կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաները հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով: Գեղարքունիքի հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնն ապահովվել է շարժական լաբորատորիայով։

Այս ծրագրերով Գեղարքունիքի մարզի ամբուլատոր պոլիկլինիկական օղակում կատարվել է մոտ 1 մլրդ 234 մլն 801 հազար ՀՀ դրամի կամ շուրջ 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում