ԱՄՆ-ը հույս ունի, որ այս տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները թափանցիկ կլինեն: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ժամանակավոր հավատարմատար Դերեկ Հոգանը:
«Կարծում ենք՝ ընտրություններն այժմ ամենակարևոր թեմաներից մեկն է: Հույս ունենք, որ ընտրությունները թափանցիկ կլինեն: Մեզ մոտ ասում են, որ «ընտրություններ լինում են ոչ միայն ընտրությունների օրը»: Ըստ էության ընտրությունները ժամանակաշրջան է, որը տանում է ընտրությունների»,- ասել է նա:
Հոգանի խոսքերով՝ իրենք ընտրությունների հետ կապված հարցերը քննարկել են ինչպես Ադրբեջանի կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:










































