Ուկրաինայի Բերդիչև քաղաքում անհայտ անձինք գլխից զրկել են Լենինի հուշարձանը: Այս մասին հայտնում է «Վիկ» հեռուստաալիքը: Վանդալների ձեռքից տուժել է մշակույթի տան նախկին շենքի մոտ գտնվող հուշարձանը, որի գլուխը հայտնաբերել չի հաջողվել: Արձանի մոտ միայն մի քանի բեկոր է գտնվել:
Տեղի կոմունիստներն արդեն հայտարարել են, որ մտադիր են վերականգնել արձանը: Կատարվածի առնչությամբ նրանք նույնիսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:
Վերջին տարիներին Ուկրաինայում հաճախ են հարձակումներ տեղի ունենում խորհրդային առաջնորդի հուշարձանների վրա: Երկրի տարբեր շրջաններում դրանք պղծվում են, հեռացվում՝ հաճախ չսպասելով անհրաժեշտ դատավճռի:
«Ապախորհրդայնացման» արշավն ակտիվորեն անցկացնում են «Ազատություն» կուսակցության ազգայնականները:










































