Մալիում ավելի քան 80 մարդ է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ և կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» և «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները:
Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արևելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես Էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա Է պայթեցվել:









































