Իտալիայում ձերբակալվել է ամենափնտրվող մաֆիոզներից մեկը՝ «Կամորրա» մաֆիոզական խմբի առաջնորդներից Ջուզեպե Դել Ակվիլան: Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, մայիսի 25-ին նրան ձերբակալել են Նեապոլում գտնվող առանձնատներից մեկում:
Իտալիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Դել Ակվիլան մեղադրվում է գողության, գողացված իրերի վաճառքի և փողերի լվացման մեջ: Իսկ ոստիկանության հետ համագործակցելու ցանկություն հայտնած մաֆիոզներից մեկի ցուցմունքների համաձայն, Ջուզեպե Դել Ակվիլան մեղավոր է մինչև 100 սպանություններում:
ANSA լրատվական գործակալության տվյալներով, Դել Ակվիլան համարվում է «Կամորրայի» երկու թևերի՝ Կոնտինիի և Մալարդոյի ղեկավարը, և երկար ժամանակ է (2002 թվականից)՝ գտնվում էր ամենափնտրվող մաֆիոզների ցուցակում:











































