Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հաստատել են տեղեկություններն այն մասին, որ սահմանն հատելիս ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Պելենգովը ձերբակալվել է սահմանն ապօրինի կերպով հատելու համար: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի ՔՕ-ի 329 հոդվածի 1-ին մասի համաձայն:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում եղան հրապարակումներ, որ ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացին անցել է սահմանը: Պելենգովը Բուրմա գյուղի բնակիչ է:








































