Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօր Լոնդոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը անց են կացնելու բանակցություններ, որոնց հիմնական թեմաներից մեկը լինելու է Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Սպասվում է, որ կողմերը քննարկելու են Լիբիայի առաջնորդի «գահընկեցության» հարցը, ինչպես նաև խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու խնդիրները:
Ավելի ուշ Օբաման Վեսթմիսթերյան աբբայությունում ելույթ է ունենալու Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առջև։ Ելույթի հիմնական թեման է լինելու ԱՄՆ-ի և Եվրոպայի համատեղ գործողությունները միջազգային անվտանգության ապահովման հարցում:








































