Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հանցագործ աշխարհի ներկայացուցչին եթեր տրամադրելը կործանարար է

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը:

Պարոն Գասպարյան, հեռուստատեսային եթերը ինչպե՞ս պետք է որպես ճիշտ քարոզչամիջոց օգտագործել: Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ այս կամ այն քրեական հեղինակության, կրիմինալի, մաֆիոզի մասին ֆետիշացնող, հերոսացնող ֆիլմապատումներ են ցուցադրվում: Ձեր կարծիքը. արդյո՞ք հեռուստաեթերը դրա համար է կոչված, թե՞ ոչ: Մասնավորապես մի քանի օր է համացանցում քննարկվում է Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին տեսաֆիլմը: Արդյո՞ք վտանգներ չկան այսպիսի քարոզչության դեպքում:

-Առհասարակ հանցավորություն է վարքի բացասական ձևերը պրոպագանդելը, ինչը կարծես թե սկսել է շատանալ վերջին 10 տարիներին: Վարքի բացասական ձևերը, հանցավոր տարրերը կամ ինչպես ասում են՝ հեղինակություններին ներկայացնելով  լրատվական տարբեր ձևերով, լավագույն տարբերակը չէ: Շատ մտահոգիչ երևույթ է ոչ միայն հանցավոր տարրերի շատացման խնդիրը, այլ նաև դրա նախապայմանը… Այնքան շատ չի անհանգստացնում արտաքին կողմը, որքան այն, թե ինչ վիճակում ենք այսօր, մենք սկսում ենք ներսից քանդվել, և արտաքին գրգռիչները՝ կլինեն հանցավոր խմբավորումներ, թե բացասական ոլորտի հեղինակություններ և այլն, սրանք սկսում են մեր առօրյան փչացնել, սկսում են մեր կյանքի մոդելները փոխել, և այս գործում մեծ դեր ունի լրատվական դաշտը: ԶԼՄ-ն, որպես կանոն, ինչ որ ֆինանսական միավորի, բուրգի մաս է: Հեռուսատեսությունն ունի դաստիարակչական գործառույթ, և այս «արկղիկից» եկող տեղեկատվությունը դիտարկվում է որպես հեղինակավոր կարծիք: Երբ որ ցույց է տրվում ակնհայտորեն հանցավոր ճանապարհով հարստացած մեկին, որը շատ լավ նյութական պայմաններում է ապրում, սա նույնպես պրոպագանդայի ձև է, որը մեզ տալիս է մոդել. սա ամենավտանգավոր բանն է: Մտահոգիչ է, որ ունենք արժեքների խիստ բևեռացում:

Հանցավորության և բացասական երևույթի դեմ չեն պայքարում այդ երևույթը վերացնելով, դա վերացնելու համար պետք է հակաբևեռում ունենաս կրթություն, մշակույթ: Մինչև սա չզարգացնես, այս երևույթը չես կարող վերացնել:

 

https://www.youtube.com/watch?v=nsCY3_kk_P8

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում