Բուլղարիայում կնոջ օրգանիզմից 23 կիլոգրամանոց թարախակույտ են հեռացրել, հայտնում է Medical Xpress-ը:
Հաղորդվում է, որ սկզբում 63-ամյա կինը հոսպիտալացվել է բարդություններով, որոնք ի հայտ էին եկել գրիպով հիվանդանալուց հետո: Սակայն բժիշկները նրա օրգանիզմում հայտնաբերել են վիթխարի թարախակույտ, որն սպառնացել է մի շարք կենսական օրգանների:
Բժիշկները նրան անհապաղ վիրահատել են: Նրանց խոսքով՝ թարախակույտը եղել է 8 տարեկան երեխայի չափսի: Վիրահատությունից հետո կինը կորցրել է քաշի 1/3 մասը:
Վիրահատությունից հետո կինը խոստովանել է, որ իմացել է թարախակույտի մասին, սակայն վախեցել է բժշկի դիմել:











































