Վրաստանի ԱԳ նախարարությունն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրության առնչությամբ՝ ռուս-աբխազական սահմանում «Կովկասյան նշխար» տրանսսահմանային ռեզերվատ ստեղծելու վերաբերյալ:
Վրաստանի ԱԳ նախարարությունը ՌԴ կառավարությանը կոչ է անում «դադարեցնել ապակառուցողական քաղաքականությունը, որն ուղղված է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և անցնել միջազգային պարտականությունների իրականացմանը»:
«Նման գործողությունները Ռուսաստանի կողմից ոտնձգություն են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչը հակասում է միջազգային օրենքի հիմնական սկզբունքներին և միջազգային պարտականություններին: Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ցանկացած համաձայնագրի ստորագրումը ապօրինի է»,- նշվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:










































