Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Յուրայինների պատերազմ. Ռեյտինգային ընտրակարգը կփլուզի ՀՀԿ-ն

Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները թեժ են լինելու ոչ միայն այն պատճառով, որ այն երկիրը կառավարող ուժի ընտրություն է, այլև ռեյտինգային ընտրակարգի հարուցած խնդիրների արդյունքում: Թե՛ իշխանությունների ներսում, թե՛ ընդհանրապես կուսակցությունների մոտ մտահոգություն կա, որ այդ ռեյտինգային ընտրակարգը կարող է ոչ միայն միջկուսակցական լարվածություն առաջացնել, այլև կարող է թեժ մրցակցություն, անգամ թշնամանք առաջացնել նույն կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջև: Եվ այս պարագայում այդ պայքարը կարող է էլ ավելի սուր լինել, քան թե կար մեծամասնական ընտրակարգի դեպքում:

Հայտնի է, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ներդրվեց խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը իր հերթին ենթադրում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգն այլևս չի լինելու: Եվ այն 41 ընտրատարածքները, որտեղ կուսակցությունները ու հատկապես իշխող Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ էր առաջադրում և պատգամավորներ ունենում, այլևս չկան:

Դրա փոխարեն, սակայն, նոր Սահմանադրությունը ներդրեց ռեյտինգային ընտրակարգ, որը գրեթե նույնն է, ինչ մեծամասնականը: Բայց մի պարզ տարբերությամբ, որ եթե մեծամասնականի դեպքում ցանկացած քաղաքացի կարող էր ինքնառաջադրվել, ապա այս դեպքում այդ իրավունքն այլևս չկա: Կուսակցություններն իրենց համամասնական ցուցակով պետք է առաջադրեն ռեյտինգային թեկնածուներին: Այդպիսով՝ առանձնացվեցին 13 ընտրատարածքներ, որոնցից չորսը Երևանում, ինը Հայաստանի մարզերում: Այսինքն՝ յուրաքանչյուր կուսակցություն այս 13 ընտրատարածքներում պետք է իր ռեյտինգային թեկնածուներին առաջադրի:

Եվ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր կուսակցություն ինչ-որ մի ընտրատարածքում յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվով պետք է առաջադրի մեկ ռեյտինգային թեկնածու: Այդ նույն տրամաբանությամբ, օրինակ, Շիրակի մարզում յուրաքանչյուր կուսակցություն կարող է առաջադրել առավելագույնը 15 ռեյտինգային թեկնածու: Եվ եթե, ենթադրենք, ընտրություններին մասնակցեն վեց ուժեր և դաշինքներ, ապա այդ մարզում միմյանց դեմ կպայքարեն նվազագույնը 60 ռեյտինգային թեկնածուներ, որոնք պետք է աշխատեն ոչ միայն իրենց համար ձայներ բերել, այլև այն կուսակցության, որի նախընտրական ցուցակով իրենք մասնակցում են ընտրություններին: Չէ որ նրանց համար քվեարկված յուրաքանչյուր ձայն մեխանիկորեն գնում է այդ կուսակցության օգտին:

Բայց այս պարագայում խնդիրը կամ մտահոգությունն այն է, որ մրցապայքարը թեժ է լինելու ոչ այնքան կուսակցությունների միջև, որքան նույն կուսակցության, տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև: Նույն ընտրատարածքում կամ մարզում առաջադրված այդ 10-15, երբեմն ավելի քիչ քանակով թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է աշխատի, որ ամենաշատ ձայներն ինքը ստանա:Այդպիսով՝ կուսակցությանն ու կուսակցության ղեկավարին ապացուցի, որ ինքն ավելի արժանի է: Այսպիսով՝ ոչ միայն թեժ մրցապայքար, այլև մեծ հավանականություն կա, որ թշնամանք կարող է առաջանալ այդ թեկնածուների միջև: Հատկապես, որ իշխանության մեջ քիչ չեն դեպքերը, երբ նույն տարածաշրջանում հայտնի գործիչները, եթե չասենք թշնամական, ապա լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ:

Օրինակ՝ Շիրակի մարզի դեպքում, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու հավակնություններ ունեն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը կամ նրա որդին, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետն այնքան էլ չի սիրում Ֆ.Ցոլակյանին, քանի որ մարզի բնակչությունը նրան է սիրում: Շիրակում առաջադրվելու ցանկություն ունեն նաև պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը և այլոք: Թեժ, կարելի է ասել՝ թշնամական մրցապայքար է սպասվում նաև այս մարզում: Եվ այս ռեյտինգային ընտրակարգով, կարծես թե, իշխանությունները հաղթելու համար իրար դեմ են հանել բոլոր այն մարդկանց, ովքեր ձայներ բերելու քիչ թե շատ հնարավորություններ ունեն:

Ֆ.Ցոլակյանը, ով արդեն հավանական է համարում իր առաջադրվելը, մեզ հետ զրույցում ասում է՝ եթե թեկնածուները խելամիտ լինեն, ճիշտ աշխատեն ու միմյանց չխանգարեն՝ նման մտահոգություններ կամ լարվածություն չի առաջանա: «Ամեն մեկը պետք է պայքարի, որ ավելի շատ ձայն ստանա: Առաջինը պայքարի կուսակցությանը ձայն բերելու համար, հետո՝ իր համար»,- հավելում է նա:

Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հավելում է՝ դեռ ռեյտինգային ցուցակները չեն կազմվել, դրանք մինչև հունվարի վերջը կներկայացվեն, բայց ինքը չի ուզում անդրադառնալ անուններին, թե ովքեր ներկայացված կլինեն իրենց մարզում: Եվ նա Ֆ.Ցոլակյանի նման չի համաձայնում, որ միջկուսակցական թեժ պայքար է սպասվում: «Եթե դժվար է, թող մրցապայքարի մեջ չմտնեն: Պետք է ըմբռնումով մոտենալ նման խնդիրներին»,- այնուամենայնիվ ավելացնում է նա:

Նույնը կարող ենք ասել նաև Արարատի մարզի մասին, որտեղ կանխատեսվում է, որ ռեյտինգային ընտրակարգով կարող են առաջադրվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նրա զարմուհին՝ Արտաշատի շրջանի թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Կարինե Պողոսյանը: Արարատի մարզից առաջադրվելու հավակնություններ ունի նաև պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որի հարաբերություններն Աբրահամյանի հետ այնքան էլ բարիդրացիական չեն: Այստեղ առաջադրվելու ցանկություն ունեն նաև «Ավշար» գործարանի սեփականատերեր Արամայիս և Արայիկ Գրիգորյանները, որոնց հարաբերությունները, ասում են, նույնպես լարված են Աբրահամյանների հետ: Ահա այս դեպքում արդեն ռեյտինգային թեկնածուների միջև մրցապայքարը դաժան է լինելու, քանի որ Աբրահամյանները մարզում իրենց դիրքերը չկորցնելու խնդիր ունեն: Երկար տարիներ Հ.Աբրահամյանը Արարատում կարողացել է ազդեցություն ունենալ, իսկ հրաժարականից հետո այն կարող է նվազել: Նա մարզում պայքարել է Գրիգորյանների դեմ այդ ազդեցությունը չկիսելու համար: Հիմա արդեն նրանց պայքարն ավելի թեժ է լինելու, քանի որ իշխանության մեջ տեղ ունենալու խնդիր պետք է լուծվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում