Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆը երեքշաբթի օրը Պակիստանի Ռավալինդի քաղաքում պետք է կանգնի ահաբեկչության հետ կապված գործերի հատուկ դատարանի առջև: Նրան պաշտոնապես մեղադրանք կներկայացվի 2007-ին հանցավոր դավադրության և նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության համար, հաղորդում է Ria Novosti-ն:
Եթե Մուշարաֆին մեղավոր ճանաչեն, նրան մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սպառնում:
Մուշարաֆին մեղադրում են Ռավալինդի քաղաքի ոստիկանության նախկին ղեկավարի ցուցմունքների հիման վրա: Գեներալը նախկին վարչապետի սպանության համար մեղադրում է թալիբներին, սակայն նրանք հերքում են ամեն ինչ:









































