Նյու Յորքի իրավապահ մարմիններին հաջողվել է չեզոքացնել հրազենի ապօրինի մատակարարման խոշոր «ալիքներից» մեկը:
Զենքի մատակարարումը կազմակերպել էին Հարավային և Հյուսիսային Կալիֆոռնիա նահանգների 2 բնակիչներ: Նրանք գողացված զենք են գնել: Նոր զենք գնելիս նրանք կեղծ անուններ են օգտագործել: Մաքսանենգ ապրանքի ուղին անցնում էր Նյու Յորքի Բրուքլին փողոցում գտնվող ձայնագրման ստուդիայով, հաղորդում է ITAR-TASS-ը:
Առգրավվել է 254 միավոր զենք: Դա ամենախոշոր խմբաքանակն է քաղաքի պատմության մեջ:











































