Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում տեղի է ունեցել նաև շքանշանի հանձնում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին՝ բարձրորեն գնահատելով Հայ Եկեղեցու անդաստանում նրա վաստակը և տարիների ծառայությունը։

Օրվա խորհրդի շուրջ պատարագչի մատուցած քարոզից հետո, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից Ավագ Ս. Խորան բարձրացվեց հայրապետական սրբատառ կոնդակը:

Կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից, ի մասնավորի նշված էր. «Սիրելի Սրբազան, ուրախություն է Մեզ համար Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ սպասավորիդ։

Այսօր ուրախ առիթն ունենք գնահատանքով անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում Ձեր նվիրյալ սպասավորությանը: Անթիլիասի դպրեվանքում և ապա Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ավարտելով Ձեր հոգևոր ուսումնառությունը, Դուք ազգին ու եկեղեցուն անձնվեր ծառայանվիրումի ուխտ կնքեցիք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև և ստանձնեցիք կուսակրոն հոգևորականի առաքելությունը հավատավոր մեր ժողովրդի կյանքում:

Ձեզ պատասխանատու ծառայություն վստահվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում, այնուհետև Աստուծո կամոք հովվական սպասավորության կոչվեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում` երկար տարիներ աննվազ նախանձախնդրությամբ հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Ձեր առաքելության մեջ կարևոր հանգրվան դարձավ սպասավորությունը Դիթրոյթի համայնքում: Հովվական անխոնջ նվիրումով Դուք եկեղեցու շուրջ միավորեցիք բարեպաշտ հայորդիներին և բարի գործերով ու նախաձեռնություններով շինություն ու պայծառություն հավելեցիք տիրախնամ համայնքին: Դիթրոյթի Ծուխի պատմության մեջ կարևորագույն ձեռքբերումներից է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Ալեք Մանուկյան» թանգարանը, որ հիմնեցիք Դուք Ձեր պաշտոնավարման տարիներին՝ թանգարանին նվիրելով նաև բազմաթիվ նմուշներ Ձեր անձնական հավաքածուից:

Սփյուռքում քահանայագործության երկար տարիների վաստակը Ձեր ուսերին եկաք Հայրենիք, Ձեր կարողությունները ի սպաս բերելու հայրենաբնակ մեր ժողովրդի հոգևոր կյանքի նորոգությանը և մեր հոգևոր ծննդավայրի՝ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը: Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ինչպես Շիրակի թեմում, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայեցիք անձնվիրումով ու Ձեր պարտականությանց հանդեպ առավելագույն բծախնդրությամբ:

Քրիստոսի հավատարիմ սպասավորիդ կյանքը զարդարված է նաև բարեսիրական գործունեությամբ, որ իրագործում եք ինքնաբուխ հանձնառությամբ և Ձեզ հատուկ համեստությամբ: Ձեր անձնական խնայողությունները Դուք ծառայեցնում եք մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը, նաև Ձեր օրինակով խրախուսում եք բազմաթիվ հայորդիների՝ իրենց վաստակը ի սպաս բերելու ազգօգուտ ու եկեղեցաշեն ծրագրերի իրականացմանը: Հատկապես գովելի է Ձեր աջակցությունը ծնողական հոգատարությունից զրկված մանուկներին, ովքեր Ձեր օգնությամբ հաղթահարում են կյանքի դժվարությունները, զորանում հավատքով ու լավատեսությամբ…»:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Փառեն Սրբազանին շնորհեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը»:

15-1

15-2

15-3

15-4

15-5

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում