Բելառուսի МузТВ-ի նախկին վիդեոինժեները, ով պոռնոտեսահոլովակ է ցուցադրել եթերում, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդել է Մինսկի դատախազի ավագ օգնական Սերգեյ Բալաշևը:
Դատարանը նաև վճռել է, որ պատիժը կրելու ժամանակ դատապարտյալի համար պետք է անվտանգության հատուկ պայմաններ ստեղծվեն ու բուժօգնություն հատկացվի: Դատարանի վճիռը դեռ ուժի մեջ չէ՝ մանրամասնել է Բալաշևը:
2013 թ. ապրիլի 13-ին БелМузТВ հեռուստաալիքի աշխատակիցը մոտ 10 րոպե ուղիղ եթերում ցուցադրել է պոռնոգրաֆիկ ֆիլմ, որից հետո թաքնվել է: Շուտով նա ձերբակալվել ու ոստիկանական բաժանմունք է տարվել։







































