Դանիայի գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկը մասնակցել է եռամարտի զանգվածային մրցափուլին: Օգոստոսափառ մեծությանը 10 ժամ, 45 րոպե և 32 վայրկյան է անհրաժեշտ եղել 3.8 կմ լողալու և 180 կմ հեծանվով անցնելու, ինչպես նաև մարաթոնյան վազքն (42.195 կմ) իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Թագաժառանգը կիրակի օրը Կոպենհագենում մասնակցել է Iroman մրցույթին: Նա արքայական ընտանիքից առաջին անձն է, ով մասնակցել է այդ մրցափուլին:
Դանիայի ապագա թագավորն Pro men անվանակարգում ավտոմրցարշավն ավարտել է քառասուներորդ տեղում։
Բազմաթիվ հանդիսատեսների թվում Ֆրեդերիկին երկրպագում էին նաև նրա կինը՝ արքայադուստր Մերին, և 2 երեխաները՝ Քրիստիանն ու Իզաբելլան:






































