Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում հայտարարել է, որ Թուրքիան կողմ է կիպրական հակամարտության արդար ու համապարփակ կարգավորմանը.
«Սակայն հունական կողմը վերստին խուսափում է բազմամյա խնդրի կարգավորման քայլերից։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունն անկեղծ է բանակցային գործընթացում և ձգտում է կարգավորել խնդիրը, մինչդեռ կղզու հունական համայնքը և Հունաստանը՝ որպես երաշխավոր երկիր, հանդես են գալիս այլ դիրքերից։
Անանի պլանն այլևս գործուն չէ։ Բացվել է բանակցային գործընթացի նոր էջ։ Առանց Թուրքիայի մասնակցության, Կիպրոսի անվտանգության երաշխավորման հարցը համաձայնեցնելն անհնար է»։










































