Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը ողջունում է Սիրիայում թռիչքների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հուշագիրը։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Էլիսա Սլոտկինը։
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ համանման հուշագիրը կատարվում է բարեխղճորեն, և որ լարված պահերից հաջողվել է դասեր քաղել. «Մենք (ԱՄՆ-ն ու Ռուսաստանը) նույնպես դասեր ենք քաղել այն լարված պահերից, որոնք ունեցել ենք։
Եթե թուրքերն ու ռուսները համաձայնվել են դրա շուրջ, ապա դա դրական պահ է»։










































