Մեծամասնությունը փոքր պատկերացում անգամ չունի, թե ինչպես են ստեղծվում սեղանները, աթոռները, փայտից պատրաստված կահույքի մյուս մասերը:
Բարեբախտաբար, նման մարդիկ, ինչպիսին Ֆրենկ Հովարդն է Պորտլենդից, ունեն երկու տաղանդ՝ փայտամշակման արվեստն ու ռեժիսուրան, գրում է adme.ru-ն:
Այդ stop motion տեսանյութի օգնությամբ Ֆրենկը ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է հնարավոր պառկելաթոռ (շեզլոնգ) սարքել:
Լողափի համար նախատեսված առարկայի պատրաստման անհարմար, դժվար գործընթացը 9 րոպեանոց հոլովակում ներկայացված է սիրով, ու ցույց է տալիս, թե ինչպես կարող է ծառը վերածվել պատրաստի արտադրանքի:
Տեսահոլովակը բաղկացած է 12 հազար կադրից: Այն կարող է ուսումնական հոլովակ դառնալ անգամ արհեստավարժների համար:








































