Իտալական Credem Bank-ի ներքին հաստատություններն ավելի շատ նման են պանրի պահեստի, քան բանկային հաստատության: Բանն այն է, որ բանկը վարկեր է տրամադրում պարմեզան պանրի գրավադրման դիմաց՝ հայտնում է Vesti-ն:
Այժմ բանկում պահվում է մոտ 430 հազար գլուխ պանիր: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն եվրո:
Բանկն էժան վարկեր է տրամադրում տեղի պանրագործներին: Դա թույլ է տալիս, կախված պանրի որակից, նվազեցնել տոկոսադրույքը 3-5 տոկոսով:
Մեխանիզմը երաշխավորում է, որ բանկը կպահի պանիրը երկու տարվա ընթացքում, իսկ մինչ այն հասունանա, արտադրողն այդ ընթացքում կկարողանա էժան վարկային ռեսուրսներ ստանալ: Բարդ տնտեսական իրավիճակում դա թույլ կտա արտադրողներին շարունակել աշխատանքը:
Credem Bank-ում մեկ գլուխը պանիրը դիտարկում են որպես ոսկու ձուլակտոր: Պանրին հետևում են, մշտապես ստուգում:










































