Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը չի միջամտում թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշումներին` թիմի հիմանական կազմն ընտրելու հարցում:
«Երբևիցե չենք միջամտել թիմի գլխավոր մարզչի որոշումներին և չենք պատրաստվում անել դա հիմա»,- ասել է Բուտրագենիոն:
«Արքայական ակումբ»-ի հասարակության հետ կապերի բաժնի տնօրենն ըստ էության պատասխանել է հարցին, թե ինչու է Կարլո Անչելոտին «Բետիս»-ի դեմ խաղի հիմնական կազմում ընդգրկել դարպասապահ Դիեգո Լոպեսին, ոչ թե Իկեր Կասիլյասին:







































