Պաղեստինցի առաջնորդները խնդրել են ամբողջ աշխարհի մզկիթներին աղոթել, որպեսզի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելում գործող ամերիկյան դեսպանատունը չտեղափոխի Երուսաղեմ, հաղորդում է The Washington Post-ը։
Պաղեստինցիներն այդ քայլը «կարմիր գիծ են» անվանում, որը հատելը կոչնչացնի երկու ժողովուրդների միջև հակամարտության կարգավորման հույսերը։
«Դա բողոքի ուղերձ է»,-հայտարարել է Մուհամեդ Շտայեխը՝ բարձրաստիճան նախկին պաշտոնյա և բանակցային գործընթացի մասնակիցներից մեկը։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցներ պաղեստինցի առաջնորդների և ամերիկացի դիվանագետների հետ Թրամփին կոչ են անում հրաժարվել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտքից։
Պարբերականը մեջբերում է Հորդանանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ «աղետալի հետևանքներ» կունենա և կդառնա տարածաշրջանում կրոնական հակամարտությունների բռնկման պատճառ։









































