Թենիսի կանանց Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում Բելառուսիայի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկոն երեք սեթում պարտության է մատնել աշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլիամսին:
Ազարենկոն կամային հաղթանակ է տարել՝ 2:6, 6:2, 7:6 (8:6) հաշվով:
«Սա մեծ հաղթանակ է: Գերազանց հանդիպում էր, և ես ուրախ եմ, որ կարողացա լավ խաղ ցուցադրել: Իսկական ճակատամարտ էր: Ես երջանիկ եմ»,- Ազարենկոյի խոսքերը մեջբերում է WTA-ի պաշտոնական կայքը:






































