Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Շաին Սուլթանովը պաշտոնական այցով մեկնել է Իրան: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսում Փաքայինը:
Դեսպանը հաղորդել է, որ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի հրավերով իրականացվող այցը սկսվել է երեկ և կտևի երեք օր:
Դիվանագետի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվի երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը, այդ թվում նաև Կասպից ծովի անվտանգության ապահովումը: Դեսպանի կարծիքով՝ այս այցը երկու երկրների միջև փոխադարձ վստահության ցուցանիշ է: Շաին Սուլթանովը կայցելի նաև Իրանի ռազմական օբյեկտներ:









































