Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

«Վրաստանի նախագահական ընտրությունները վիրահայերի կյանքում էական ոչինչ չեն փոխի»

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների «հիմնական» թեկնածուներն են «Վրացական երազանք» դաշինքից առաջադրված ԿԳ նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն և «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Թե որ թեկնածուին են Վրաստանում բնակվող հայերն իրենց նախապատվությունը տալիս, «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանից:

Նա նշեց, որ վիրահայերը ծանոթ են միայն Ն. Բուրջանաձեի և Դ. Բաքրաձեի քաղաքական գործունեությանը, իսկ Գ. Մարգվելաշվիլին իրենց համար դեռևս անծանոթ է. «Քարոզարշավի ընթացքում հավանաբար կկողմնորոշվենք, այսօրվա դրությամբ ժողովուրդը քիչ է տեղեկացված, թե ինչ է կատարվում. միայն գիտեն թեկնածուների գոյության մասին, սպասում են, տեսնենք՝ ով ինչ կասի»:

Հարցին, թե կա՞ որևէ թեկնածու, ով ազգային փոքրամասնությունների մասով ավելի հստակ կողմնորոշում և շահեկան մոտեցում ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հայերի, ջավախահայության համար ընդհանրապես որևէ էական փոփոխություն լինի։ Նրանցից որևէ մեկի ընտրվելու դեպքում ուղղակի որոշ անձինք կարող են բարեհամբույր վերաբերմունք ցույց տալ, և խոսքը միայն վերաբերմունքի և ոչ հայամետ գործողությունների մասին է: Ընդհանուր առմամբ՝ նրանցից բոլորի վերաբերմունքը նույնն է ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մարդկային տեսանկյունից եթե նայենք՝ Բաքրաձեն ընդունելի թեկնածու է ժողովրդի համար, նա, այսպես ասած, «փափուկ մարդ» է։ Բուրջանաձեն այդքան չէ, բայց Բաքրաձեն շատ է եկել Ջավախքի շրջան, խոսել ժողովրդի հետ, ինչ-որ տեղ ժողովուրդը նրա նկատմամբ համակրանք ունի»:

Հարցին, թե չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Սաակաշվիլու կուսակցությունից առաջադրվել է մի մարդ, ում ջավախահայերն այնքան էլ չեն ընդունում, Ֆ. Թորոսյանը պատասխանեց. «Սաակաշվիլու հեղինակությունը վերջին շրջանում զրոյացրեցին։ Դա, անշուշտ, կազդի նաև Բաքրաձեի վրա։ Եթե նա այդ կուսակցությունից չլիներ, հնարավոր է՝ ավելի շատ ձայն ստանար: Մյուս կողմից էլ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում կուսակցությունների նկատմամբ վստահություն չկա»:

Հետաքրքրվեցինք նաև, թե երբ Հայաստանն ու Վրաստանը նախաստորագրեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հնարավո՞ր է դրանից հետո, երբ ըստ էության՝ հարևան պետությունները նույն նավի վրա լինեն, Վրաստանում լավանա հայերի նկատմամբ վերաբերմունքը, ինչին ի պատասխան՝ Ֆ. Թորոսյանն ասաց. «Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան կատարած այցից հետո մի քիչ կասկածում եմ, որ Հայաստանը կստորագրի, Վրաստանն, անշուշտ, կստորագրի: Բայց չեմ կարծում, թե հատուկ ինչ-որ վերաբերմունք լինի։ Հնարավոր են միայն առանձին հայտարարություններ, ոչ մի համաձայնագիր էլ իրավիճակը չի փոխի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում